Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 26 ապրիլի 2023 թվականի թիվ 32, Վանաձոր համայնքի ղեկավարի 13 նոյեմբերի 2023 թվականի թիվ 1616 որոշումները, համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի հողամասն աճուրդով վաճառելու մասին 16 ապրիլի 2024 թվականի թիվ 2/2-7 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Տաշիրի խճուղի, 5/3՝ 0,00661հա մակերեսով, 06-001-0008-0064 ծածկագրով, թիվ 22032024-06-0057 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման համար, 308283 (երեք հարյուր ութ հազար երկու հարյուր ութսուներեք) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի ապրիլի 16-ին Վանաձորի համայնքապետարանում անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Անահիտ Վարդանյանին:
2. Անահիտ Վարդանյանի հետ տասներկուօրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: