Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 220
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 946
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 946

ՍԱՄՎԵԼ ՎՈԼՈԴԻԱՅԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 40 ՇԵՆՔԻ ՇՔԱՄՈՒՏՔՈՒՄ 17 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԱՌԱՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 16.02.2024 թվականին կազմվել են արձանագրություն և զեկուցագիր, որոնց հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Սամվել Վոլոդիայի  Օհանյանի (բնակության վայր՝ քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծ պողոտա, թիվ 40 շենք, 17 բնակարան)  կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 16.02.2024 թվականին կազմված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, թիվ 40 շենքի, շքամուտքի 4-րդ հարկի և վերնահարկի միջև ընկած տարածքում, թիվ  17 և 19 բնակարանների աստիճանահարթակին կից ինքնակամ կառուցվել է  մառան, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք է: Մառանը  ապօրինի տնօրինվում է Սամվել Վոլոդիայի Օհանհյանի կոփղմից:

2024 թվականի փետրվարի 16-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2024 թվականի մարտի 14-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու համար ծանուցվել են Տիգրան Մեծ պողոտա թիվ 40 շենքի 17 բնակարանի բնակիչ՝ Սամվել Օհանյանը և նույն շենքի թիվ 19 բն. բնակիչ՝ Լյովա Սարգսյանը: Վարչական վարույթի լսումներին ներկայացել է Լյովա Սարգսյանը, իսկ Սամվել Օհանյանը չի ներկայացել և փոստային առաքման հետադարձ կտրոնը ստացվել է վարույթի լսումներից հետո՝ 04.03.2024 թվականին: Վարույթի լսման ժամանակ Լյովա Սարգսյանը հայտնել է, որ իրենց բնակարանին կից շքամուտքից դեպի վերնահարկ ինքնակամ կառուցված մառանը տնօրինում է թիվ 17 բնակարանի բնակիչ՝ Սամվել Օհանյանը ( ըստ վերջինիս հայտարարության մառանը 50 տարի առաջ կառուցել է նրա հայրը՝ Վոլոդյա Օհանյանը, ով մահացել է  ( հիմք ՔԿԱԳԲ  գրություն, որի համաձայն  Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտա 40 շենք, 17 բնակարանում հաշվառված, 07.07.1931թ.ծնված՝ Վոլոդյա Ալեքսոյի Օհանյանը մահացել է 24.07.2016 թվականին, մահվան վկայական թիվ ԱԲ 257011 )):Այնուհետև կրկին վարչական վարույթի լսումներ են հրավիրվել  2024 թվականի մարտի 14-ին, որին մասնակցելու նպատակով կրկին ծանուցվել են Սամվել Օհանյանը և Լյովա Սարգսյանը:Վերջինս պատշաճ ծանուցվել սակայն վարույթին չի ներկայացել իսկ Սամվել Օհանյանի փոստային ծանուցման  հետադարձ  անդորրագրերը  մինչ օրս չեն ստացվել: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը:

09 ապրիլի 2024 թվականին Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 705 որոշմամբ վարչական վարույթը կասեցվել է:

 Սամվել Օհանյանին 20 մարտի 2024 թվականին ուղարկված Վանաձոր համայնքի ղեկավարի թիվ 705 որոշման փոստային ծանուցման հետադարձ կտրոնը առկա չի եղել։

02 ապրիլի 2024 թվականին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 29.1 հոդվածի համաձայն 9.04.2024 թվականին ընդունված «Սամվել Օհանյանի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 705 որոշումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումը համարվում է ծանուցված ( ստացված ):  

Ուստի, Սամվել Վոլոդիայի Օհանյանի վերաբերյալ 26.02.2024 թվականին հարուցված վարչական վարույթը համարվում է վերսկսված, քանի որ դրա կասեցման հիմք դարձած հանգամանքը վերացել է:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների անունից նշված հոդվածի վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի:

Սակայն վարչական գործի քննությամբ չի պարզվել թե երբ և ում կողմից է կառուցվել նշված մառանը:

«Հայաստանի Հանրապետության քաղացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառուցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները։

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ  իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ hողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները: Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

  Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։

 Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների դրույթները,  ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները։

 

   

 

ՈՐՈՇԵՑԻ

1 Սամվել Վոլոդիայի Օհանյանի վերաբերյալ 19.03.2024 թվականին կասեցված վարչական վարույթը վերսկսել:

2․ Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և իրավապահ մարմինների օժանդակությամբ քանդել՝ Վանաձոր համայնքի Տիգրան-Մեծ պողոտայի 40 շենքի շքամուտքում, թիվ 17 և հանդիպակած թիվ 19  բնակարաններին կից, 4-րդ հարկի և վերնահարկի միջև ընկած տարածքում ինքնակամ կառուցված մառանը։

3․ Առաջարկել ՀՀ ոստիկանությանը Վանաձորի համայնքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

4․ Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի վրա։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձորի համայնքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Վանաձորի համայնքապետարանի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(52.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner