Հիմք ընդունելով Մարգարիտ Սարգսի Ալեքսանյանի դիմումն իր ծնողազուրկ անչափահաս թոռան նկատմամբ հոգաբարձություն սահմանելու մասին, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 08-ին տրված դրական եզրակացությունը (արձանագրություն թիվ 24, կետ 3), ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի, Վանաձոր քաղաքի Տարոն-4, Բելառուսների թիվ 2 շենքի, թիվ 9 բնակարանի բնակիչ Մարգարիտ Սարգսի Ալեքսանյանին (ծնված՝ 06.09.1962թ., նույնականացման քարտ՝ 002598654, տրված՝ 06.05.2015թ., 018-ի կողմից) նշանակել իր անչափահաս թոռան՝ Գոռ Արթուր Վարդանյանի (ծնված՝ 16.06.2008թ., ծննդյան վկայական՝ ԲԱ 450324, տրված՝ 09.09.2021թ., Վանաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից) նկատմամբ հոգաբարձու մեկ տարի ժամկետով: