Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 238
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի’ համաքաղաքացիներ,
Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Այս օրը մեր ժողովուրդն ավանդաբար տոնում է՝ իր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի և աշխատավորի հանդեպ։Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան։
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին։ Թող հաջողությունն ուղեկցի ձեզ՝ ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում։
29.04.24 Հարգելի դիմորդներ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727 ) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղ: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է երեքական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու ... Մանրամասն
27.04.24 Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
«Սիրելի` հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պատիվ է, բայց և մեծ պատասխանատվություն։
Հայ ժողովուրդը դարերով պայքարել է պետություն ունենալու համար, և սեփական պետության քաղաքացին լինելը կարևորագույն առաքելություն է հայրենիքի ու ժողովրդի առաջ։ Բարձր պատասխանատվությամբ, արժանապատվորեն ու նվիրվածությամբ ծառայենք մեր երկրին։
Այս օրը ևս մեկ անգամ վերաիմաստվորենք մեր պատմական անցյալը. այսօր քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել։ Մենք միասնությամբ հաղթել ենք ցանկացած դժվարություն։
Կարևորելով օրվա խորհուրդը՝ միասնական և արժանապատվորեն գործենք ի շահ մեր պետության, կառուցենք ու շենացնենք մեր երկիրը»:
25.04.24 Հանրային քննարկումների հրավեր

Համաձայն ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014 թվականի 1325-Ն որոշման հոդված 16-ի ՝ Մուշեղ Գրիգորյանի կողմից ներկայացված՝ Վանաձոր համայնքի Թևոսյան 2/13 06-001-0211-0045 կադաստրային ծածկագրով հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար 2024 թվականի մայիսի 31-ին, ժամը 12։00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան հանրային քննարկումներ։

22.04.24 «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ... Մանրամասն
22.04.24 Վանաձոր համայնքում կկառուցվեն Սմարթ կանգառներ
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ԳՄՀԸ-ի և Վանաձորի համայնքապետարանի միջև իրականացվող ծրագրի շրջանակներում Վանաձոր համայնքում կկառուցվեն Սմարթ կանգառներ։Նախատեսված է կառուցել 1 կանգառ տաղավարով և 7 կանգառ՝ առանց տաղավարի։Բոլոր կանգառները հագեցած կլինեն՝նստարաններով,լիցքավորման կետերով, ԼԵԴ լուսավորությամբ, որոնց սնուցումը կլինի արևային պանելներով։Կանգառները կահավորվելու են էկրաններով, որտեղ կտեղադրվեն՝համայնքին տուրիստական քարտեզը,համայնքի առաջիկա միջոցառումների մասին ինֆորմացիա,քարտեզներ՝ նշված հաշմանդամների համար հասանելի վայրերը,քաղաքին վերաբերվող այլ նորություններ։Աշխատանքները սկսվել են․ պատրաստ են կանգառների կարկասները, շուտով նախատեսված վայրերում ... Մանրամասն
19.04.24 Վանաձորում մեկնարկել են բակային ասֆալտապատման աշխատանքները
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է Կ․Դեմիրճյան 11 շենքի բակ, որտեղ բակի նորոգումն արդեն ընթացքի մեջ է։Համայնքի ղեկավարը զրուցել է բնակիչների հետ, որնոք ոգևորված են․ բակը ժամանակովոր շինհրապարակի է վերածվել, բայց շուտով կունենան բարեկարգ ու հարմարավետ բակ։ Խոստանում են՝ շինարարությունից հետո գազոններն իրենց ուժերով մշակել ու խնամված պահել։Բնակիչները հավաստում են, իրենց թաղամասում Կ․Դեմիրճյան փողոցի հիմնանորոգումից ու նոր աղբարկղեր տեղադրելուց հետո փոխվել է և՝ երթևեկության և՝ սանիտարական վիճակը։Նախատեսված է իրականացնելՆարեկացի 4ա, 4բ, 4գ և 13 ա, 13 բ ՝ 5 շենքի բակեր,Երևանյան խճուղի 123 շենքի բակը՝ թաղամաս մտնող ճանապարհի հետ, որից օգտվում են և 5 շենք,Վարդանանց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner