Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անահիտ Դավթյանի զեկուցագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է . 1.Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման թիվ 15 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի: |