Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 33
 
Համար 33Ամսաթիվ 14/11/2011 09:30
Վարող ՆՈՐԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԳԱԳԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀՐԱՀԱՏ ՆԱԶԱՐՅԱՆ, ՎԻԿՏՈՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, ԱՐՇԱՎԻՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՄԻՇԱ ԱԶԱՐՅԱՆ, ՔԱՋԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԱԼԲԵՐՏ ԺԱՄՀԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱԳԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ, ԳՐԻՇԱ ՊԱՌԱՎՅԱՆ, ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ, ՀԱՅԿ ԴԱՎԻԴՅԱՆ, ԱՐՄԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ, ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԷԴՄՈՆ ԷԴԱՐՅԱՆ, ԱՐՏՅՈՄ ՂԱՓԱՆՅԱՆ, ԷԴՈՒԱՐԴ ՎԱՀԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ
Բովանդակություն *Լ.ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
-            Հետևողականություն ցուցաբերել քաղաքի սանիտարական մաքրման վրա: Առանձնահատուկ ուշադրություն դարձնել Աղայան փողոցի, Երիտասարդական այգու հարավային և հյուսիսային մասերում տեղադրված աղբարկղերի շրջակայքին: Անհրաժեշտություն զգացվող մասերում ավելացնել աղբարկղերի քանակը: Մինչև դեկտեմբերի 25-ը քաղաքի տարածքում ամբողջությամբ բացառել շինարարական աղբաթափումը:
-          Լուրջ ուշադրություն դարձնել լուսաֆորների անխափան աշխատանքի ապահովման վրա, բացառել գոյություն ունեցող անսարքություններն ու թերությունները:
-          Ակտիվացնել թափառող կենդանիների դեմ տարվող պայքարի աշխատանքները:
Վ.ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ
-               Համապատասխան միջոցներ ձեռնարկել բյուջեի անմնացորդ հավաքագրման ուղղությամբ: Հարկերից ու վարձավճարներից խուսափող սուբյեկտների հարցերը լուծել դատական կարգով:
Ա.ՄԱՅԻԼՅԱՆԻՆ
-          Համայնքի ղեկավարին ներկայացնելու նպատակով մանրամասն տեղեկանք պատրաստել ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների քանակի, նրանց հաշվառման ու փաստացի գտնվելու վայրի մասին:
Գ.ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ
-          Մանրամասնորեն նախապատրաստել Նոր տարվա տոնակատարությանը, ամենօրյա քննարկումներով նախապատրաստել ամանորյա ծրագիր, Հայքի հրապարակի տոնածառի զարդարման աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 25-ին:
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
-          Կապված սողանքային վտանգի հետ հիմնավորված գրություն ուղարկել համապատասխան ատյաններ` Դարպաս գյուղ տանող ճանապարհի շահագործման դադարեցման, մյուս ճանապարհի կամրջի վերանորոգման անհրաժեշտության մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22

Ֆաքս 0322 22250

vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner