18.04.24
Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումնայի արձանի բացման արարողություն
|
Ապրիլի 23-ին, ժամը 14։00-ին Վիկտոր Համբարձումնայի անվան հրապարակում տեղի կունենա աստղաֆիզիկոսի արձանի բացման արարողությունը։ Բացման միջոցառումից հետո հրապարակին հարակից նոր հիմնված պուրակում կանցկացվի ծառատունկ։ Սուբվենցիոն ծրագրով իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում և կից պուրակի կառուցմում։ Արձանը տեղադրվել է ծրագրի շրջանակներում՝ մեծանուն գիտնականի 115-ամյակի առթիվ։ Ճարտարապետ՝ Սուրեն Աբովյան Քանդակագործ՝ Գեղամ Բեգջանյան
|
|
16.04.24
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ
|
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Սա ևս մեկ առիթ է կարևորելու և գնահատանքի խոսքեր ասելու ձեր անչափ կարևոր առաքելության մասին։Օրենքին ծառայելը պահանջում է պատասխանատվություն, քաջություն և բարձրագույն պատրաստվածություն։ Հենց այս որակներն են գնահատվել և գնահատվում հասարակության կողմից։ Մեր ոստիկանության աշխատակիցնրը պատվով են իրականացնում իրենց ծառայությունը։Բարդ իրավիճակներում Ոստիկանության հստակ և ճշգրիտ գործողություններով բացահայտում և կանխվում են տարաբնույթ հանցագործություններ, ապահովում են հասարակական կարգն ու ճանապարհային անվտանգությունը։Դուք պաշտպանում եք քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ապահովում եք օրենքի գերակայությունը ...
Մանրամասն |
|
15.04.24
«Վանաձոր համայնքի և Շիմքենտ քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրեր է ստորագրվել
|
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ի թիվս Ղազախստանի հետ ստորագրված այլ փաստաթղթերի՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուի մարզի ակիմի վարչակազմի միջև համագործակցության մասին», ինչպես նաև «Վանաձոր համայնքի և Շիմքենտ քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին» հուշագրերը։
|
|
12.04.24
Վանաձորում մեկնարկել են փոսալցման աշխատանքներ՝ մի շարք փողոցներում
|
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հետևել է աշխատանքների ընթացքին։
|
|
11.04.24
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կարլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ
|
Այսօր՝ ապրիլի 11-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կարլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։Այս տարի հունիսի 8-ին նշվելու Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը: Աշխատանքային խորհրդակցությանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկվել են Թանգարանի 50-ամյակին նվիրված միջոցառումները։Համայնքը միջոցներ է տրամադրել հատուկ Թանգարանի կեսդարյան հոբելյանը մշակութային նոր ու հագեցած ծրագրով անցկացնելու համար։Նախատաեսվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝Հունիսի 8-ին կբացվի թանգարանի նոր մշտական ցուցադրությունը (համադրող՝ Վիգեն Գալստյան)։ Այն կուղեկցվի Վանաձորի կամերային նվագախմբի ...
Մանրամասն |
|
07.04.24
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
|
Սիելի’ մայրեր,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։Մայրության նկատմամբ վերաբերմունքը դրսևորվել է մեր դարավոր մշակույթի ու արվեստի բոլոր ճյուղերում։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը նաև մեր ազգային տոնացույցի մասն է դարձել։Մայր լինելը մեծագույն երջանկություն է և ահռելի պատասխանատվություն։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը սկսվում է մորից, նրա քնքուշ հայացքով և ջերմ գրկախառնություններով։ Մեր մայրերի անմնացորդ սերն ու նվիրումը առաջին իսկ քայլերից օգնում են մեզ առաջ գնալ, հաղթահարել դժվարությունները և բարձունքներ նվաճել: Դուք եք կերտում մեր երկրի ապագան՝ դաստիարակելով սերունդներ, սերմանելով մարդկային առաքինություններ, ...
Մանրամասն |
|
04.04.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2024Թ. ԱՊՐԻԼԻ 08-ԻՆ` ԺԱՄԸ 12.00-ԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՕ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ ժամը՝ 12.00 1․Վանաձոր համայնքի ավագանու 2024թ․ ապրիլի 08-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին զեկ. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |