Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 983
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 983

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՍՏ․ ԶՈՐՅԱՆ ՓՈՂ ԹԻՎ 79 ՇԵՆՔԻ ԹԻՎ 83 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ, ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՇՈՂԻԿ ՄԵԽԱԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԱՐՏԱՇԵՍ ԴԱՎԹԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՆՎԵՐ ԴԱՎԻԹԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԵՎ ՍՏ․ ԶՈՐՅԱՆ ՓՈՂ ԹԻՎ 79 ՇԵՆՔԻ ԹԻՎ 83 ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Շողիկ Մեխակի Կարապետյանի և Արտաշես Դավթի Կարապետյանի, ով հանդիսանում է նաև Նվեր Դավիթի Կարապետյանի լիազորված անձը դիմումը, 22․05․2023թ․ տրված թիվ 33135 ապոստիլը, պատասխանատու հայտարարությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման)  իրավունքի գրանցման թիվ 1719204 վկայականը, 31․10․2018թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5647 (նոտարական ակտի կոդ։ 594-20181031-84-3171723), թիվ 5648 (նոտարական ակտի կոդ։ 594-20181031-84-3172277) և 5649 (նոտարական ակտի կոդ։ 594-20181031-84-3172231) վկայքագրերը, «ԲՈԼՈՐ ՔԱՐ» համատիրության նախագահի կողմից տրված համաձայնությունը և արձանագրությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 27․02․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-92/24 Ի եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 05.12.2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023T5D5FG), ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 27-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի ա) և բ) ենթակետերով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական Շողիկ Մեխակի Կարապետյանին, Արտաշես Դավթի Կարապետյանին և Նվեր Դավիթի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Ստ․ Զորյան փող թիվ 79 շենքի ծավալից դուրս, շենքի սպասարկման գոտում, թիվ 83 բնակարանին կից 24,16 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․76 քմ՝ որից 16․04քմ մակերեսով բնակարան, 4․65 քմ մակերեսով բաց պատշգամբ և 1․07քմ մակերեսով աստիճաններ) ինքնակամ կառուցված բնակարանը և Ստ․ Զորյան փող թիվ 79 շենքի թիվ 83 բնակարանում կատարված թվով 10 ինքնակամ ձևափոխումները: 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 24․16քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակարանի օրինականացման համար սահմանված վճարը՝ 23240 (քսաներեք հազար երկու հարյուր քառասուն) դրամ և թվով 10 ինքնակամ ձևափոխումների օրինականացման համար սահմանված վճարը՝ 32060 (երեսուներկու հազար վաթսուն ) դրամ գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner