Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 83-Ա որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 495 որոշմամբ ստեղծված դրամական և նյութական օգնություն տրամադրելու համար Վանաձորի համայնքապետարան դիմած քաղաքացիների դիմումների քննարկման հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 4 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ո ր ո շ ո ւ մ ե մ․
1․ Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1 դասով նախատեսված միջոցներից աջակցության նպատակով 45 /քառասունհինգ / քաղաքացու հատկացնել 1․735,000 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ միանվագ օգնություն՝ համաձայն հավելվածի:
2․Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ մեկամսյա ժամկետում կատարել գումարի վճարում։