Հիմք ընդունելով Տարոն Վալերիկի Մաթևոսյանի (ծնված՝ 13.02.1979թ.) 21.11.2023թ. թիվ 02/20541 դիմումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023MXR3KX) տեղեկանքը, 22.01.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ՎՆ 1- 19/24 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /154804/ քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան (ծածկագիր: 06-084-0026-0024), 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 9 հասցեին կից ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 49,2քմ ընդհանուր արտաքին (ներքին մակերես՝ 39,3քմ) մակերեսով արտադրամասի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 61քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված արտադրամասի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս. Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին արտադրամասը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան (ծածկագիր: 06-084-0026-0024), 2-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 9 հասցեին կից գտնվող գույքերին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 10 արտադրամաս: