Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1003
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1003

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱԲԵՂՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 23-9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԹՈՒՐ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԵՐԳԵՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Սերյոժայի Երգենյանին դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 12012015-06-0006 վկայականը, 28․03․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1- 136/24Ի եզրակացությունը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, 25․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտե տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20232NPBF9) ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով՝  որոշում եմ.

1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 23-9 հասցեում գտնվող, Արթուր Սերյոժայի Երգենյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 106․9քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2.  Հաստատել Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոց թիվ 23-9 հասցեում գտնվող, Արթուր Սերյոժայի Երգենյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0․02896հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3. Արթուր Սերյոժայի Երգենյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 106․9քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 178850 (հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր հիսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner