Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1007
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1007

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԾՎԻԿ ԱՂԱՍՈՒ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արծվիկ Աղասու Պողոսյանի 14․12․2023թ․ թիվ 02/22339 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24052023-06-0028 վկայականը,  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 12.12.2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023PTU3CG), ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, շինությունների հատակագիծը և շինությունների բնութագիրը,  29.03.2024թ․ թիվ ՎՆ1-133/24 Ի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը,  ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-իթիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ․

1․ Ճանաչել օրինական Վանաձոր համայնքի գյուղ Գուգարք 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող, Արծվիկ Աղասու Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 229,4քմ ընդհանուր արտաքին  մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Արծվիկ Աղասու Պողոսյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 229,4քմ ընդհանուր արտաքին  մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար՝ 326200 (երեք հարյուր քսանվեց հազար երկու հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Գուգարք, 2-րդ փողոց, 6-րդ փակուղի, 1 բնակելի տուն։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner