|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2020 թվականի N 150 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆԻ»-Ն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆԻ» 2020 թվականի հունվարի 23-ի թիվ 079/547 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ. 1.Բավարարել Վանաձոր քաղաքի Երևանյան խճ. թիվ 94/1-10 հասցեում գործող /հաշվառման հասցե՝ ք.Վանաձոր,Երևանյան խճ. թիվ 94/1-10/ անհատ ձեռնարկատեր «Կարինե Ղազարյան Կարենի» հայտը՝ ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: 3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(41.76 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|