Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2018 թվականի N 39-Ա

ԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ,ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՄԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԱՐՄԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՆԱԻՐԱ ՔՅԱՐԱՄԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԹԻՎ 57/16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արման, Անդրանիկ, Արթուր Ալեքսանյանների և Նաիրա Պողոսյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08012018-06-0020 վկայականը, Վանաձորի քաղաքապետարանի կողմից 1998թ. նոյեմբերի 25-ի թիվ 962 որոշմամբ տրված թիվ 1210442 միասնական օրդերը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 57/16 հասցեում գտնվող՝Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (բաղկացած 74.62քմ ներքին մակերեսով  բնակելի տնից և 183.7քմ մակերեսով զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից) , համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08012018-06-0020 վկայականի ուղղակի վաճառքի ձևով օտարել Արման Անդրանիկի Ալեքսանյանին, Անդրանիկ Արմանի Ալեքսանյանին, Արթուր Արմանի Ալեքսանյանին և Նաիրա Քյարամի Պողոսյանին՝ 351602/երեք հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր/ դրամով:                                                                                                                      

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Արման Անդրանիկի Ալեքսանյանի, Անդրանիկ Արմանի Ալեքսանյանի, Արթուր Արմանի Ալեքսանյանի և Նաիրա Քյարամի Պողոսյանի հետ կնքել անշարժ գույքի (բնակելի տան և հողամասի) օտարման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner