Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 50-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2017 թվականի հունիսի 14-ի «Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 590-Ա որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով` համայնքի ավագանին որոշում է.

 

1.Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ նախադպրոցական ուսումնական հաստատությունները  «մանկապարտեզներ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ  վերանվանելուն:

2.Հաստատել Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ` Ֆ. Նանսենի անվան թիվ  2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 8, թիվ 10, թիվ 11, թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին, Մ.Մատինյանի անվան թիվ 19, թիվ 24, թիվ 28, թիվ 30, թիվ 31, թիվ 32, թիվ 33, թիվ 34, թիվ 35, թիվ 40, թիվ 41 մանկապարտեզների կանոնադրությունները նոր խմբագրությամբ`համաձայն թիվ 1,2,3,4,5,6,7.8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20 հավելվածների:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող  օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner