Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 939
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2019 թվականի N 939

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՐՈՆ-4, ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 38/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՌՈՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռոման Ռոբերտի Եղիազարյանի դիմումը, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052019-06-0021 և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1906141 վկայականները, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ) ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տարոն-4, Բելառուսների թաղամասի թիվ 38/6 հասցեում գտնվող, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 40.0քմ մակերեսով հողամասը, հողի կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով 76560 (յոթանասունվեց հազար հինգ հարյուր վաթսուն) դրամով օտարել Ռոման Ռոբերտի Եղիազարյանին՝ ավտոտնակ կառուցելու համար: 

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` Ռոման Եղիազարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 40.0քմ մակերեսով  հողամասի առուվաճառքի պայմանագիր:

3. Վանաձոր քաղաքի Տարոն-4, Բելառուսների թաղամասի թիվ 38/6 հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ք.Վանաձոր, Տարոն-4, Բելառուսների թաղամաս, թիվ 38-6/1 հողամաս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner