Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 91
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 91

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՝ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 16-1, ԹԻՎ 16-1/2 ԵՎ ԹԻՎ 16-1/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-1207-0029, 06-001-1207-0030 ԵՎ 06-001-1207-0031 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09102019-06-0049, թիվ 17012020-06-0039 և թիվ 17012020-06-0019 վկայականները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 06.07.2020թ. թիվ 06/11.2/4804-2020 գրությունը,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.06.2020թ. թիվ 1/փ-58 եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, հատակագծերը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Փոխել Վանաձոր համայնքի Լոռվա խճուղի թիվ 16-1, թիվ 16-1/2 և 16-1/3  հասցեներում գտնվող «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-001-1207-0029,06-001-1207-0030 և 06-001-1207-0031  ծածկագրերով 2.99997հա ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակությունից՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողեր:

2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով կայացրած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner