Հիմք ընդունելով Նաիրա Ռաֆիկի Բարսեղյանի 30․11․2023 թվականի թիվ 02/21283 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ 1869356 վկայականը, հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, Արսեն Իսահակյան Ռուդիկի ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը,30․11․2023 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր ։ 2023CZSFVQ), «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 14․02․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-65/24 Ի եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`որոշում եմ.
1․ Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զորյան փողոց թիվ 79/1-1 հասցեում գտնվող, Նաիրա Ռաֆիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 43․44 քմ/ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 39․88 քմ) բնակելի նշանակության շինությունները և թվով 7 ինքնակամ ձևափոխումները:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 43․44 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 39․88 քմ) ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 139269 (հարյուր երեսունինը հազար երկու հարյուր վաթունինը) ՀՀ դրամը գումար և թվով 7 ինքնակամ ձևափոխության օրինականացման համար սահմանված վճարը` 22442 (քսաներկու հազար չորս հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4․ Վանաձոր համայնք Վանաձոր ք․, Զորյան փողոց, 79/1-1 հասցեին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք․, Ս․ Զորյան փողոց, 79/2 բնակելի տուն։