Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 229
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 67-Ա

«ՌԱԴ ՍԱՆԵ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 6 («ԼՈՌԻ ՃՇՇ» ՓԲԸ) ՀԱՍՑԵԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով  «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-իտնօրենի 28.07.2017թ. թիվ 96-220 և ՀՀ Լոռու մարզպետի 16.08.2017թ. թիվ 101/111.3/4092-17  գրությունները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 65-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.

 

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Շիրակի խճ. թիվ 6 հասցեի («Լոռի ՃՇՇ» ՓԲԸ) տարածքի հարավարևմտյան մասում գտնվող 06-001-3809-0004, 06-001-3809-0002 և 06-001-3800-0001 (մի մաս) ծածկագրերով, 8,5հա ընդհանուր մակերեսով  հողամասը՝  համաձայն հավելվածի, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն  «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ին` կոմպոզիտային գազաբալոնների  գործարանի  և  կարբոնի  գործարանի  կառուցման համար ՀՀ կառավարության կողմից «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրերին հավանություն տալու մասին որոշման առկայության դեպքում:

 

2.Վանաձոր համայնքի ղեկավարին` կազմակերպել «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ի հետ նվիրաբերության պայմանագիր կնքելու հետ կապված գործառույթները:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                         ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝                            Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                         Ա. ԲԵՐՆԵՑՅԱՆ

    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      Ա.ՕՀԱՆՅԱՆ

     ՃՔ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                       Ս. ԱԲՈՎՅԱՆ

     ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                    Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

        


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner