Հիմք ընդունելով Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072020-06-0030 և թիվ 21072020-06-0025 վկայականները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 06․07․2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-57/22 Ի եզրակացությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 17․08․2022 թվականի թիվ ՔՏՄ/09.2.4/12591-22 գրությունը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.03.2022թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2022TNET0D), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Միավորել Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 29-3 և թիվ 29-3/1 հասցեներում գտնվող, Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,0135հա մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող 189․94քմ մակերեսով շինությունը` համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
2. Ճանաչել օրինական Ռոմելա Մաթևոսի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 29-3 և թիվ 29-3/1 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 180․6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 156․3քմ) խանութը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 180․6քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված խանութի օրինականացման համար սահմանված վճարը՝ 984270 (ինը հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, ք. Վանաձոր, Մոսկովյան փողոց, թիվ 29/3 սրճարան և խանութ: