Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 984
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 984

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԺԴԵՀԻ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ՇՎԱՐՑԻ ԿՈԾԻՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՇՎԱՐԴԻ ԿՈԾԻՆՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արամ Շվարցի Կոծինյանի և Արմեն Շվարդի Կոծինյանի 25․12․2023 թվականի թիվ 02/23165 դիմումը, 10․01․96 թվականին տրված սեփականության վկայագիրը, 20․03․2024 թվականին տրված «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-122/24 Ի եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,29․12․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման/չափագրման / տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիրը 2023W3JCYZ/, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 23   հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 434․0 քմ և հողամասին կից 15,26 քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1953-1999 թթ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 449․26 քմ ։ 

Ղեկավարվելով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 199-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել  Արամ Շվարցի Կոծինյանի և Արմեն Շվարդի Կոծինյանի ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց 23 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 434․0 քմ հողամասին կից 15․26 քմ մակերեսներով մակերեսով հողամասի նկատմամբ։

2․ Ճանաչել   Արամ Շվարցի Կոծինյանի և Արմեն Շվարդի Կոծինյանի ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց 23 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 449․26 քմ մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք․ Նժդեհի փողոց, 23 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.48 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner