Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի պահանջներով` որոշում եմ.
Գումարել Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 1200, Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում:
1.Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ.`Մ.Ասլանյան
2.Վանաձորհամայնքիավագանու կանոնակարգն ընդունելու և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 54-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Ա.Օհանյան
3.ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. նոյեմբերի 07-ի թիվ 55-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Ա.Հովհաննիսյան
4.Վանաձոր համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2014թ. փետրվարի 04-իթիվ 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին զեկ.` Ա.Ավագյան
5.Վանաձորհամայնքի 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին
զեկ.`Վ.Դավիթավյան
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի վարչական սահմաններում
գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և
բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելումասին
զեկ.` Կ.Սարոյան
7. Վանաձորհամայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին
զեկ.`Լ.Դավթյան
8. Վանաձորհամայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին
զեկ.` Ա.Ավագյան
9. Վանաձորի համայնքի 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը
հաստատելումասին
զեկ.` Մ.Ասլանյան
10. Տարոն-3 թաղամասի ՔՇՀ-11 թիվ 25 շենքի համայնքային սեփականություն հանդիսացող
բնակարանների օտարման մասին
զեկ.` Է.Ավագյան
11. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի
գծով արտոնություն կիրառելու մասին
զեկ.` Կ.Սարոյան
12. «Լոռի-ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին շինություններ և հողամաս տրամադրելու մասին
զեկ.`Ս.Աբովյան
13. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն
հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին
համաձայնություն տալու մասին
զեկ.` Ս.Աբովյան
14. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին:
զեկ.` Մ.Ասլանյան