Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1002
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1002

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԳՐ․ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ 43-1/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՍԱՄՎԵԼԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԵՐԵՔ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆայել Սամվելի Մխիթարյանի 11․04․2024 թվականի թիվ 02/6983 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29042014-06-0069 վկայականը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի  կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը մասնագիտական  եզրակացությունը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.  

1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց 43-1/9 հասցեում գտնվող Ռաֆայել Սամվելի Մխիթարյանին  սեփականության  իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող  շինությունները՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց 43-1/9  հասցեում  գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․

ա․ 0․030558 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 545․54 քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Լուսավորչի փողոց, 43/2 արտադրամաս։

բ․  0․067042 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․ Գ․ Լուսավորչի  փողոց , 43/4 հողամաս։

գ․ 0․05000 հա մակերեսով հողամաի վրա գտնվող 51․06 քմ մակերեսով շինությունների փոստային հասցեն ՝Վանաձոր համայնք , Վանաձոր ք․ Գ․ Լուսավորչի փողոց 43/3 պահեստ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner