Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 252
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 176
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2019 թվականի N 176

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 58/53-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱԼԵՔՍԱՆ ԱՎԵՏԻՔԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19112019-06-0062 և Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25062013-06-0022 վկայականները, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, 07.11.2019թ. ԱՐՄԵՆ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր Մոսկովյան փողոց 58/53-3 ավտոտնակի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 58/53-3 հասցեում գտնվող Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի  գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 18.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝  81440 (ութսունմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամով և դրա վրա գտնվող 17.46քմ մակերեսով ավտոտնակը՝ 133000 (հարյուր երեսուներեք հազար) դրամով՝ ԱՐՄԵՆ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության համաձայն, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Ալեքսան Ավետիքի Հակոբջանյանին:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել հողամասի և ավտոտնակի առուվաճառքի պայմանագրի կնքման գործընթացը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner