Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 578
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2018 թվականի N 578

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20/29Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լուսիկ Հրանտի Նաջարյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1926371 վկայականը, 19.07.2005թ. հողատարածքի վարձակալության թիվ 784 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի  29-ի թիվ 2387-Ն  որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դ/ ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 20/29գ  հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով  հողամասի  վարձակալության  պայմանագրի ժամկետը  երկարաձգել մինչև  2028թ. ապրիլի 19-ը: 
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի  բաժնին՝ Լուսիկ Նաջարյանի  հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով ավտոտնակի զբաղեցրած 
 հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 24 /քսանչորս/  դրամ:
3. Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի  թիվ 20/29գ հասցեում գտնվող ավտոտնակին տրամադրել նոր փոստային հասցե՝  ք.Վանաձոր, Ազատամարտիկների փողոց, թիվ 20-29/1 ավտոտնակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner