Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 239
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 99
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2018 թվականի N 99

«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 32 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա.Դավթյանի զեկուցագիրը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07082018-06-0032 վկայականը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի 25.12.2017թ. թիվ 04/181/18138-17 գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 09.07.2009 թվականի թիվ 808 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 4-րդ ենթակետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամաս Բելառուսների փողոց թիվ 11 հասցեում «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից օգտագործվող՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:

2. Սույն որոշման 1-ին կետով «Վանաձոր համայնքի թիվ 32 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին հանձնվող գույքը  թույլատրել օգտագործել միայն նախակրթական ծրագրերի համար:

3. Արգելել դրանք փոխանցել 3-րդ անձի, օտարել, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն առանց համայնքի ղեկավարի թույլտվության:

4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner