Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1032
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 1032

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ․ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԼԻՆԱ ԼԵՎՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լինա Լևոնի Սահակյանի 28․02․2024 թվականի թիվ 02/4140 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10022023-06-0060 վկայականը, 13․02․2024 թվականի հաշվառման/ չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտագրման ծածկագրեր ։2024BYGWE7, 2024LUCYGY),  «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի  կողմից տրված հողամասի, շինությունների բնութագիրը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1․  Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 3/1 հասցեում գտնվող Լինա Լեվոնի Սահակյանին ընդհանուր համատեղ   սեփականության  իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Տարոն Արտուրի Վարդանյան » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։

2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Գ․ Նժդեհի  փողոց 3/1  հասցեում  գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․

ա․ 0․135474 մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 534․09 քմ  /տվյալ շինության բաժնեմասը հողամասի նկատմամբ կազմում է 0․020325 հա /արտադրական նշանակության  շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Նժդեհի փողոց, 3/1 շինություն։

բ․ 0․135474 մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 155․6 քմ  /տվյալ շինության բաժնեմասը հողամասի նկատմամբ կազմում է 0․005922 հա /արտադրական նշանակության  շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Նժդեհի փողոց, 3/7 շինություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.60 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner