Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 223
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1916
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1916

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 25-45/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Ալբերտի Մուրադյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1890315 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 2008թ. մայիսի 22-ի թիվ 628 և Վանաձոր համայնքի ղեկավարի 2017թ. հոկտեմբերի 03-ի թիվ 1082-Ա  որոշումները, 2008թ. մայիսի 23-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 358 պայմանագիրը, 2010թ. օգոստոսի 24-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2280 վկայագիրը, 2010թ. սեպտեմբերի 23-ի անշարժ գույքի մասի նվիրատվության թիվ 3300 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ կառավարության  28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ՝  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 25-45/1 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028թ. մայիսի 23-ը:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Արթուր Մուրադյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ հողամասի յուրաքանչյուր 1.0քմ-ի համար վարձավճարի չափը սահմանելով ամսական 24 (քսանչորս) դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.91 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner