Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1430
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1430

ՎՐԵԺ ՌՈՍՏՈՄԻ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ, ՈՍԿԻՀԱՏ ԱՎԵՏԻՔԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ԵՆՈՔԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՎՈԼՈԴՅԱ ԲԱԴԱԼԻ ԲԱԳՈՅԱՆԻՆ ԿԱՏԱՐԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտի առարկան.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 21.08.2018 թվականին և 23.08.2018 թվականին տրված զեկուցագրերի և արձանագրությունների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Վրեժ Վարոսյանի, Ոսկիհատ Սարգսյանի, Արամայիս Սարգսյանի և Վոլոդյա Բագոյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի և 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու հիմքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 21.08.2018 թվականին և 23.08.2018 թվականին տրված զեկուցագրերի և արձանագրությունների համաձայն.

1. Վրեժ Ռոստոմի Վարոսյանը (անձնագիր՝ AM 0590146, հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փող. թիվ 17/37) Բաթումի փողոցի թիվ 17/37 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանում, առանց համապատասխան թույլտվության, իրականացրել է ինքնակամ ձևափոխումներ (փակ պատշգամբ, մուտքի դուռ), ինչպես նաև մետաղական ցանկապատի միջոցով ինքնակամ զավթել է շենքի սպասարկման և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:

2. Ոսկիհատ Ավետիքի Սարգսյանը (նույն. քարտ 010022812, հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փող. թիվ 17/40) Բաթումի փողոցի թիվ 17 շենքի հյուսիսարևելյան մասում ինքնակամ կառուցել է մետաղական ավտոտնակ (նկուղ):

3. Արամայիս Ենոքի Սարգսյանը (անձնագիր՝ AR 0224816, հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փող. թիվ 17/34) Բաթումի փողոցի թիվ 17 շենքի արևելյան մասում ինքնակամ կառուցել է տնտեսական շինություն:

4. Վոլոդյա Բադալի Բագոյանը (հասցե՝ ք. Վանաձոր, Բաթումի փող. թիվ 17/43) Բաթումի փողոցի թիվ 17 շենքից արևելք ինքնակամ կառուցել է տնտեսական շինություն:

2018 թվականի օգոստոսի 21-ին և օգոստոսի 23-ին հարուցված վարչական վարույթների հիման վրա 2018 թվականի սեպտեմբերի 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել էին Վրեժ Վարոսյանը, Ոսկիհատ Սարգսյանի լիազորված անձ Անի Շահբազյանը, Արամայիս Սարգսյանը և Վոլոդյա Բագոյանը:

06.09.2018 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ Վրեժ Վարոսյանը պնդեց իր բողոքը, իսկ Ոսկիհատ Սարգսյանի լիազորված անձ Անի Շահբազյանը հայտնեց, որ կառուցված նկուղը (ավտոտնակը) գտնվում է շենքից մի քանի մետր հեռավորության վրա և չի խանգարում Վրեժ Վարոսյանի տան լուսավորությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  20-րդ հոդվածի 4-րդ մասով, 53-րդ, 58–60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.        

1. Պարտավորեցնել Վրեժ Ռոստոմի Վարոսյանին մեկամսյա ժամկետում վերացնել Բաթումի փողոցի թիվ 17/37 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանում իրականացված ինքնակամ ձևափոխումները (փակ պատշգամբ, մուտքի դուռ), այն համապատասխանեցնելով նախկին տեսքին, ինչպես նաև ապամոնտաժել շենքի սպասարկման և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված մետաղական ցանկապատը:

2. Պարտավորեցնել Ոսկիհատ Ավետիքի Սարգսյանին մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Բաթումի փողոցի թիվ 17 շենքի հյուսիսարևելյան մասում ինքնակամ կառուցված մետաղական ավտոտնակը, ինչպես նաև շենքի սպասարկման և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված մետաղական ցանկապատը:

3. Պարտավորեցնել Արամայիս Ենոքի Սարգսյանին մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Բաթումի փողոցի թիվ 17 շենքի արևելյան մասում ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը:

4. Պարտավորեցնել Վոլոդյա Բադալի Բագոյանին մեկամսյա ժամկետում ապամոնտաժել Բաթումի փողոցի թիվ 17 շենքից արևելք ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը:

5. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում կընդունվեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատերերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով  համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.39 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner