Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 07-ի «Համայնքում հանրային բաց լսումների եվ (կամ) քննարկումների կազմակերպման եվ անցկացման կարգը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշմամբ հաստատված կարգը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով` որոշում եմ.
1. «Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ՝ 2019 թվականի փետրվարի 19-ից մինչև մարտի 05-ն ընկած ժամանակահատվածում:
2. Համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայք էջում տեղադրել հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների հրավեր, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:
3. Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների օր նշանակել 2019 թվականի մարտի 04-ը:
4. «Վանաձոր համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների վարման համար համայնքի ղեկավարի ներկայացուցիչ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին: