Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 178
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 994
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 994

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՉՈՒԽԱՋՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 11-20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԱՍՈՒՆ ՀՈՎԻԿԻ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ,ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Սասուն Հովիկի Խաչիկյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ  սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 21072020-06-0022 վկայականը, 22․03․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-56/24Ա եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱԶ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 28․12․2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2023RRDYED) ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշումով`որոշում եմ.

1.Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամաս թիվ 11-20/1 հասցեում գտնվող, Սասուն Հովիկի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0.00296հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱԶ-ի կողմից տրված հողամասի հատակագծի:

2.Ճանաչել օրինական Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամաս թիվ 11-20/1 հասցեում գտնվող, Սասուն Հովիկի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 28․54քմ  մակերեսով ավտոտնակը:

3. Սասուն Հովիկի Խաչիկյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ 28․54քմ  մակերեսով ավտոտնակի համար 56200 (հիսունվեց հազար երկու հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner