Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N ԵՀ ԳԿ և Գ բաժին
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ ԵՀ ԳԿ և Գ բաժին


Զեկ. ՎԱՀԱԳՆ ԴԱՎԻԹԱՎՅԱՆ

«ՎԱՆԱՁՈՐԻ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴԱՀԼԻճԸ «ՎԱՆԱՁՈՐԻ Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարի գրությունը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.  «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 617.7քմ մակերեսով մարզադահլիճը, որը գտնվում է Մխ. Հերացու թիվ 41 հասցեում, 3 տարի ժամկետով, աշխատանքային օրերին ժամը 9:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում տարեկան 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով հանձնել վարձակալության «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին՝ մարմնամարզության դասեր պարապելու նպատակով:

2. «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝  «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱԳՆ ԴԱՎԻԹԱՎՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner