Հիմք ընդունելով «Վանաձորի համայնքի տիկնիկային թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Սարգսյանի զեկուցագիրը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 146 որոշման թիվ 37 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի: