Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 251-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2018 թվականի N 251-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐԻ ՓՈՂՈՑԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԿԱՌՈՒՑԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴԻԿ ԺՈՐԱՅԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՄԱՐՍԵԼ ԷԴԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ԱՆՈՒՇ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Էդիկ Ժորայի Մուրադյանի (ծնված 07.02.1966թ.), Մարսել Էդիկի Մուրադյանի (ծնված 07.11.1986թ.) և Անուշ Սերյոժայի Հակոբյանի (ծնված 27.05.1968թ.) դիմումը, 21.02.2018թ. թիվ 599 հայտարարությունը /նոտարական ակտի կոդ: 741-20180221-88-2247661/, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր  քաղաքի Նաիրի փողոցից արևմուտք կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման  համար  անհրաժեշտ 361.2քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,  չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991-1996թ.թ. և դրա կառուցման ու սպասարկման 361.2քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.:
Ղեկավարվելով  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա/ ենթակետով ՝ որոշում  եմ. 

1.Ճանաչել  Էդիկ Ժորայի Մուրադյանի, Մարսել Էդիկի Մուրադյանի և Անուշ Սերյոժայի Հակոբյանի սեփականության  իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցից արևմուտք կառուցված   իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 361.2քմ  մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Հողամասի  սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի  կողմից հաստատված հատակագծով:
3.Վանաձոր  քաղաքի  Նաիրի փողոցից արևմուտք կառուցած  բնակելի տանը տրամադրել փոստային  հասցե` ք. Վանաձոր, Նաիրի փողոց, թիվ 8/2  բնակելի տուն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner