Հիմք ընդունելով Վահրամ Լևոնի Դանիելյանի 09.11.2021թ. թիվ 02/15724 դիմումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 49 որոշումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15022024-06-0051 ու Վահրամ Լևոնի Դանիելյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1900033 վկայականները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով` որոշում եմ.
1. Փոխանակել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց թիվ 5/3 հասցեում գտնվող, Վահրամ Լևոնի Դանիելյանի սեփականությունը հանդիսացող 0.006հա մակերեսով հողամասը և Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամաս թիվ 18/1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 0.006հա մակերեսով հողամասը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15022024-06-0051 և 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 49 որոշման:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վահրամ Լևոնի Դանիելյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 60.քմ մակերեսով հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: