Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1008
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1008

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ 86/186 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵԼԵՆԱ ՌԱՖԱՅԵԼԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ելենա Ռաֆայելի Զախարյանի 03․06․2022 թվականի թիվ 4993 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29022024-06-0095 վկայականը, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 33 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոց 86/186 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 17․6քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 16․74քմ) ավտոտնակը 56430 (հիսունվեց հազար չորս հարյուր երեսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 17․6քմ մակերեսով հողամասը 284710 (երկու հարյուր ութսունչորս հազար յոթ հարյուր տասը) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել  Ելենա Ռաֆայելի Զախարյանին:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Ելենա Ռաֆայելի Զախարյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner