Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 805
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 805

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 4-1/1 ԵՎ ՇԻՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 4-1/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հարություն Արմենի Հովհաննիսյանի 28.07.2023թ. թիվ 02/12747 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062019-06-0057 և 21062019-06-0021 վկայականները, 25.01.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-30/24 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 29․12․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023ZLCT42), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /143491/, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ,9-րդ, 10-րդ, 11-րդ,14-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) և դ) ենթակետերով,  ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1․  Միավորել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 4-1/1 և Շիրակի խճուղի թիվ 4-1/2 հասցեներում գտնվող, Հարություն Արմենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0․02հա մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող 200.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ընդհանուր ներքին մակերեսը՝176.43քմ) շինությունները` համաձայն ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:
2․ Ճանաչել օրինական Հարություն Արմենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 4-1/1 և Շիրակի խճուղի թիվ 4-1/2 հասցեներում գտնվող  ինքնակամ կառուցված  200.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ընդհանուր ներքին մակերեսը՝176.43քմ) հասարակական նշանակության շինությունները։
3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված 200.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ընդհանուր ներքին մակերեսը՝176.43քմ) ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 787600 (յոթ հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր) դրամ  գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Շիրակի խճուղի, 4/1 ավտոտեխսպասարկման կայան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner