Հիմք ընդունելով Գագիկ Նվերի Պողոսյանի դիմումը, 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 46 ավագանու որոշումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13032024-06-0053 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, 35-րդ կետի բ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 133/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 21․3քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 4․9քմ) խանութը 377460 ( երեք հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր վաթսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 7․1քմ մակերեսով հողամասը 31540 (երեսունմեկ հազար հինգ հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գագիկ Նվերի Պողոսյանին:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Գագիկ Նվերի Պողոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել խանութի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։