Հիմք ընդունելով Ռիմա Հովհաննեսի Սարգսյանի, Գայանե Դերենիկի Բարսեղյանի և Գուրգեն Դերենիկի Բարսեղյանի 10․04․2024 թվականի թիվ 02/6813 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 010801 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 07․ 03․2024թ. տրված թիվ 946 (նոտարական ակտի կոդ: 843-20240123-84-7638718) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, թիվ 945 (նոտարական ակտի կոդ: 843-20240123-215-7639521) նոտարական ակտը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով՝ որոշում եմ․
Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք 7-րդ շենք, 31 բնակարանին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, Էներգետիկների 5-րդ փողոց, 7 շենք, 31 բնակարան։