Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել աճուրդով օտարվող հետևյալ ավտոտնակի և դրանով զբաղեցված հողամասի մեկնարկային գները
ա) Ավտոտնակի կառուցման համար
1ա.1 Տիգրան Մեծի պողոտա 46-22 ավտոտնակ՜ 17,6 ք.մ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 16,9ք.մ), կադաստրային ծածկագիր – 06-001-0434-0203-001-000, մեկնարկային գինը սահմանված է 175000 (հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ:
1ա.2 Տիգրան Մեծի պողոտա 46-22 հողամաս 0,00176հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0434-0203, 1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 4524 դրամ: