Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1012
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1012

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԶՈՐՅԱՆ ՓՈՂ ԹԻՎ 79/1-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԻՐԱ ՌԱՖԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նաիրա Ռաֆիկի Բարսեղյանի 30․11․2023 թվականի թիվ 02/21283 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ  1869356 վկայականը, հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, Արսեն Իսահակյան Ռուդիկի ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը,30․11․2023 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման  տեղեկկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր ։ 2023CZSFVQ), «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 14․02․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-65/24 Ի եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`որոշում եմ.

1․ Հաստատել   Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զորյան  փողոց թիվ 79/1-1 հասցեում գտնվող, Նաիրա Ռաֆիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 43․44 քմ/ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 39․88 քմ)   բնակելի նշանակության շինությունները և թվով 7 ինքնակամ ձևափոխումները:

2․  Սույն որոշման 1-ին  կետում նշված 43․44 քմ  ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 39․88 քմ) ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունների օրինականացման համար սահմանված վճարը 139269 (հարյուր երեսունինը հազար երկու հարյուր վաթունինը) ՀՀ դրամը գումար և թվով 7 ինքնակամ ձևափոխության օրինականացման համար սահմանված վճարը` 22442 (քսաներկու հազար չորս հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4․ Վանաձոր համայնք Վանաձոր ք․, Զորյան փողոց, 79/1-1 հասցեին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք․, Ս․ Զորյան փողոց, 79/2 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.98 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner