Հիմք ընդունելով Սերոբ Ղազարի Մարգարյանի 28․12․2023 թվականի թիվ 02/23427 դիմումը ,01․11․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-01112023-06-0063 որոշումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի նոր հատակագիծը եզրակացությունը Վանաձոր համայնքի ղեկավարի 26 հոկտեմբերի 2023 թվականի թիվ 1500 որոշումը , ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին», ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 26 հոկտեմբերի 2023 թվականի «Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոց 2-1/7 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1500 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին կետով․
«1․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոց 2-1/7 հասցեում գտնվող 0․00625 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2․ Որոշման 1-ին և 2-րդ կետերը կարդալ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կետեր։