Հիմք ընդունելով Արշակ Ալբերտի Աղաբեկյանի դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 15.07.2020թ. տրված թիվ ՎՆ1-106/20 Ի եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տարոն-4 Սեբաստիա թաղամաս թիվ 59 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 45.5քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինության (1-ին հարկ՝ 20.9քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 17.3քմ) ավտոտնակ, 2-րդ հարկ՝ 24.6քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինություններ, որից հարթակ՝ 2.9քմ մակերեսով, աստիճանահարթակ՝ 0.81քմ մակերեսով և տնտեսական սենյակ՝ 17.21քմ մակերեսով) և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 37.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինությունը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս.Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառույցն իրականացրած անձին շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
5. Վանաձոր քաղաքի Տարոն-4 Սեբաստիա թաղամաս թիվ 59 շենքի հարավային մասում գտնվող գույքին տրամադրել փոստային հասցե՝ ք. Վանաձոր, Տարոն-4 թաղամաս, Սեբաստիա թիվ 59/14-1 ավտոտնակ և տնտեսական սենյակ: