Հիմք ընդունելով Նորիկ Ազատի Բերնեցյանի (ծնված՝ 11․08․1959թ․) և Անահիտ Ստոֆորի Կոստանդյանի (ծնված՝ 23․11․1958թ․) դիմումը, 10․12․1976թ. տրված գույքային թերթը, 25․12․2023թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 10190 (նոտարական ակտի կոդ։ 763-20231224-84-7578268) վկայագիրը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 29․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023E7EEK3), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 07․03․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-106/24 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Սուդուկյան փողոց թիվ 40 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 470.0քմ հողամասին կին 140․44քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1970-1994թթ-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 610․44քմ :
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Նորիկ Ազատի Բերնեցյանի(1/2) և Անահիտ Ստոֆորի Կոստանդյանի(1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սուդուկյան փողոց թիվ 40 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 470.0քմ մակերեսով հողամասին կին 140․44քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Նորիկ Ազատի Բերնեցյանի(1/2) և Անահիտ Ստոֆորի Կոստանդյանի(1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Սուդուկյան փողոց թիվ 40 հասցեի 610․44քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Սուդուկյան փողոց թիվ 40 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 40/1 բնակելի տուն: