Հիմք ընդունելով Անահիտ Սարգսի Գրիգորյանի դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23062020-06-0037 և Անահիտ Սարգսի Գրիգորյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24062019-06-0004, թիվ 23012020-06-0028 վկայականները, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաշվի առնելով, որ Վանաձոր քաղաքի Գ.Լուսավորչի փողոց թիվ 35-22/1 հասցեում գտնվող հողամասը բնակավայրերի բնակելի գործառնական նշանակությամբ հողամաս է, այն համարել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամաս:
2. Վանաձոր քաղաքի Գ.Լուսավորչի փողոց թիվ 35-22/1 հասցեում գտնվող Անահիտ Սարգսի Գրիգորյանին կառուցապատման իրավունքներով պատկանող 54.56քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 246830 (երկու հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր երեսուն) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Անահիտ Սարգսի Գրիգորյանին:
23. Համայնքի ղեկավարին՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հանձնարարել Անահիտ Սարգսի Գրիգորյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: |