Հիմք ընդունելով Վարդան Սևակի Հովհաննիսյանի 05.01.2024թ. թիվ 02/128 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032018-06-0024 և Վարդան Սևակի Հովհաննիսյանի անվամբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1872509 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /135274/,29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 47 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ընդունած ՀՕ 93-Ն ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոց թիվ 1-37 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 100․0քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27032018-06-0024 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 288750 (երկու հարյուր ութսունութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Վարդան Սևակի Հովհաննիսյանին՝ հողամասի ընդլայնման նպատակով:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Վարդան Սևակի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 100․0քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Կ. Դեմիրճյան փողոց, 1/37 հողամաս: