Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 26 ապրիլի 2023 թվականի թիվ 32, Վանաձոր համայնքի ղեկավարի 13 նոյեմբերի 2023 թվականի թիվ 1616 որոշումները, համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի հողամասն աճուրդով վաճառելու մասին 16 ապրիլի 2024 թվականի թիվ 2/2-4 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Տարոն-4 Բելառուսական թաղամաս, 18/1՝ 0,0036հա մակերեսով, 06-001-0105-0139 ծածկագրով, թիվ 29032024-06-0052 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամասը, ավտոտնակի կառուցման համար, 167900 (հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի ապրիլի 16-ին Վանաձորի համայնքապետարանում անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Աշոտ Թումանյանին:
2. Աշոտ Թումանյանի հետ տասներկուօրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: