Հիմք ընդունելով Վանունի Ենոքի Մանուկյան և Լիլիթ Վահրամի Մանուկյանի դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 07․12․2023թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-455/23 Ի եզրակացությունը, 31․08․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023QAVCAC), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված մասնագիտական եզրակացությունն ու տեղագրական հատակագիծը, 03․10․2023թ. թիվ 5410 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 594-20231003-66-7346960), թիվ 5411 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 594-20231003-66-7346977) և թիվ 5412 հայտարարությունը (նոտարական ակտի կոդ: 594-20231003-66-7346993) հայտարարությունները , Բաժանորդի էպիկրիզը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 88 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 399․5քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1998թ.-ին և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 399․5քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1998թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանունի Ենոքի Մանուկյան և Լիլիթ Վահրամի Մանույանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 88 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 399․5քմ մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2. Փոխել Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 88 (պայմանական) հասցեում գտնվող 0․03995հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 88 (պայմանական) հասցեում կառուցած բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․ Հ․Հակոբյան փողոց, 88/7 բնակելի տուն: