Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 26 ապրիլի 2023 թվականի թիվ 32, Վանաձոր համայնքի ղեկավարի 13 նոյեմբերի 2023 թվականի թիվ 1616 որոշումները, համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի հողամասն աճուրդով վաճառելու մասին 16 ապրիլի 2024 թվականի թիվ 2/2-1 արձանագրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Գ. Նարեկացու փողոց, 1/10՝ 0,00686հա մակերեսով, 06-001-0145-0130 ծածկագրով, թիվ 10042024-06-0056 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող հողամասը, ավտոտնակի կառուցման համար, 319943 (երեք հարյուր տասնինը հազար ինը հարյուր քառասուներեք) ՀՀ դրամով օտարել 2024 թվականի ապրիլի 16-ին Վանաձորի համայնքապետարանում անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Անդրանիկ Ղարիբյանին:
2. Անդրանիկ Ղարիբյանի հետ տասներկուօրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: