Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 990
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2024 թվականի N 990

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15 ՓԵՏՐՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Քրիստինե Սուրենի Գասպարյանի  19․02․2024թ․ թիվ 02/3603 դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 15․02․2024թ․ թիվ 407 որոշումը, 01․03․2024 թվականի թիվ 15/59 ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

Վանաձոր համայնքի ղեկավարի 15 փետրվարի 2024 թվականի «Վանաձոր համայնք գյուղ Գուգարք 14-րդ փողոց, 5-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող Քրիստինե Սուրենի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը որպես երկու առանձին գույքային միավորներ տարանջատելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1․ Որոշման վերնագիրը «տարանջատելու» բառից հետո լրացնել «հողամասում կառուցված ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու» բառերով։

2․ Որոշման նախաբանը «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով,» բառերով։

3․Որոշումը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով․

 «1․ Ճանաչել օրինական  գյուղ Գուգարք 14-րդ փողոց 5-րդ նրբանցքում գտնվող,Քրիստինե Սուրենի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասումայլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 34,8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 29․5քմ) ավտոտնակը»։

4․ Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով․

 «2․ Քրիստինե Գասպարյանի  կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ 34,8 քմ ավտոտնակի համար 49500 (քառասունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած»:

5․ Որոշումից հանել 3-րդ կետը։

6․ Որոշման 1-ին և 2-րդ կետերը կարդալ համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետեր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner